Որոնել

Vatican News
Խաչի Սուրբ Պօղոսը Փասիոնիսթ միաբանութեան հիմնադիրը Խաչի Սուրբ Պօղոսը Փասիոնիսթ միաբանութեան հիմնադիրը 

«Քրիստոսի բերած փրկութիւնը գալիս է Խաչից». Ֆրանչիսկոս Պապ

Քահանայապետի ողջոյնի խօսքը «Խաչի իմաստութիւնը բազմակի աշխարհում» թեմայով Աստուածաբանական միջազգային համաժողովի մասնակիցներին։
Ունկնդրէ լուրը

Վատիկան Նիուզ

Սեպտեմբերի 21-ից 24-ը Լատերանեան քահանայապետական համալսարանում կկայանայ «Խաչի իմաստութիւնը բազմակի աշխարհում» թեմայով համաժողովը։ Սրբազան Քահանայապետը՝ ի դէմս հայր Յովակիմ Ռեգոյի, իր ողջոյնի խօսքն է ուղարկել համաժողովի՝ ոչ միայն քրիստոնէական, այլեւ իսլամի և կրօնական այլ աւանդոյթների աւելի քան հարիւր մասնակից գիտնականներին։ Հանդիպման քննարկման կենտրոնում Խաչն է, հետևաբար, փրկութիւնը, որ Յիսուսը բերեց մարդկութեանը:

Սրբազան Քահանայապետը յիշատակելով Պօղոս Առաքեալի խօսքերը Քրիստոսի սիրոյ լայնութեան, երկարութեան, բարձրութեան և խորութեան մասին (տես Եփես. 3.18), ասել է.

«Խաչին դիտելով՝ մենք տեսնում ենք, որ մարդկային իւրաքանչիւր հարթութիւն ողջագուրուած է Աստծոյ ողորմածութեամբ: Նրա կարեկցող սէրը խաչի միջոցով շօշափում է չորս հիմնական կէտերը և անբաժանելի կերպով միաւորում Աստծոյ հետ ուղղահայեաց և մարդկանց հետ հորիզոնական յարաբերութիւնները, մի եղբայրութեան մէջ, որը Յիսուսի մահը վերջնականապէս համընդհանուր դարձրեց»:

Մտքի խորութիւն և սրտի խոնարհութիւն

Քրիստոսի բերած փրկութիւնը գալիս է Խաչից `«Խաչի թուլութիւնից », շեշտում է Ֆրանչիսկոսը, ինչը աստուածաբանութիւնը սովորեցնում է «մտքի բարձրութիւնը սրտի խոնարհութեան հետ համատեղելու» անհրաժեշտութիւնը:

Խաչի առջև կանգնած՝ Պապը հրաւիրւում է նաև հրաժարուելու վիճելի մեթոդներից ու մտադրութիւններից՝ ուրախ սրտով կիսելով գիտական ուսումնասիրութեան ջանքերը և վստահութեամբ փնտռելով այն թանկարժէք սերմերը, որոնք Բանը տարածում է մշակութային կտրտուած և երբեմն հակասական բազմազանութեան մէջ:

Սրբազան Քահանայապետը, յոյս է յայտնել որ նախաձեռնութիւնը, կնպաստի բեղմնաւոր աստուածաբանական, մշակութային և հովուական քննարկումների անցկացմանը և Խաչի Իմաստութեան լոյսի ներքոյ ժամանակակից մարտահրաւէրների նորովի ընթերցմանը ՝  Մարիամ Աստուածածնի և Խաչի Սուրբ Պօղոսի պաշտպանութեան ներքոյ։

21/09/2021, 12:00