Որոնել

Քոնկոյի «Foyer Nazareth» ի կեդրոնը Քոնկոյի «Foyer Nazareth» ի կեդրոնը 

Փոքրիկ հիւանդների համար անհրաժեշտ դեղորայք․ Պապի նուէրը Քոնկոյի մի մանկատանը

Ֆրանչիսկոսին անսահման շնորհակալութիւն արտայայտող պատասխան նամակում՝ ստորագրուած նաև 22 որբ մանուկների կողմից, ասում է․ «Սա գալիս է ապացուցելու, որ Ձեր վերջին կոնդակի (Fratelli tutti, խմբ) վերնագիրը աշխատանքային ծրագիր է»։

Վատիկան նիուզ

Ֆրանչիսկոս Սրբազան Քահանայապետը հոկտեմբերի սկզբին մանգաղաբջջային հիւանդութիւնը բուժող մի քանի տուփ դեղորայք է ուղարկել Քոնկոյի արուարձաններում գտնուող Foyer Nazareth մանկատան մանուկների համար։

Չյանձնուելով թշուառութիւն պայմաններին, ոչ էլ իրենց պատուհասած հիւանդութիւններին՝ Քոնկոյի արուարձաններում գտնուող Foyer Nazareth մանկատան սաները օգնութեան կանչով դիմել էին Ֆրանչիսկոս Պապին։ Պատասխանը երկար սպասեցնել չէր տուել․ Սրբազան Քահանայապետը ողորմաբաշխութեան իր գրասենեակի և Քոնկոյում պապական նուիրակութեան միջոցով հոկտեմբերի սկզբին մանգաղաբջջային հիւանդութիւնը բուժող մի քանի տուփ դեղորայք է հասցրել նրանց։

Մանկատան պատասխանատու քոյր Էլիզ Վուկուանիտուն կարևոր նուէրի համար Պապին անսահման շնորհակալութիւն արտայայտող պատասխան նամակում՝ ստորագրուած նաև 22 մանուկների կողմից, գրել է․ «Սա գալիս է ապացուցելու, որ Ձեր վերջին կոնդակի (Fratelli tutti, խմբ) վերնագիրը հենց այնպէս չէ, այլ աշխատանքային և առաքելական ծրագիր է, որը Դուք յանձն էք առել յանուն Քրիստոսի Եկեղեցու կողմից։ Այո, հաստատում ենք, որ բոլորս եղբայրներ ենք»։

Foyer Nazareth կենտրոնը, որին ձեռք են մեկնում տարբեր բարեգործական կառոյցներ, այդ եղբայրութեան վառ արտայայտութիւնն է, ուր ամէն օր կեանքի տարբեր իրավիճակներում որբ և անտուն դարձած, շատ դէպքերում նաև հիւանդ, երեխաները ոչ միայն սնունդ, տանիք և մահճակալ են ստանում, այլեւ արժէքներով ոգեշնչուած լիարժէք կրթութիւն: Նազարէթ անունը պատահական չէ, քանի որ կենտրոնի նպատակն է լինել ՝ «տուն» և «ընտանիք» այնտեղ ապրողների և աշխատողների համար»:

Քոնկոյի պէս անհասանելի վայրերում, որտեղ ջուր և սնունդ անգամ չկայ, սերնդաբանական հիւանդութիւն՝ մասնաւորապէս մանգաղաբջջային հիւանդութիւն, բուժող դեղամիջոցները ներմուծւում են և այնքան թանկ են, որ անհասանելի է դառնում դրանց ձեռքբերումը։ Ուստի, Պապի նուէրը անչափ կարևոր և առարկայական օգնութիւն է մանկատան համար։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/10/2021, 09:09