Որոնել

Մամուլի ասուլիս՝ նուիրուած Առաքելութեան 95-րդ համաշխարհային օրուան Մամուլի ասուլիս՝ նուիրուած Առաքելութեան 95-րդ համաշխարհային օրուան 

Մամուլի ասուլիս՝ նուիրուած Առաքելութեան համաշխարհային օրուան

Ֆրանչիսկոս Պապ․ «Բոլոր մկրտուածները կանչուած են առաքելութեան՝ որպէս երախտագիտութեան և ուրախութեան արտայայտութիւն, որը ծնւում է Աստծոյ սիրոյ փորձից։»

Վատիկան նիուզ

Վատիկանի Մամուլի գրասենեակում կայացել է մամուլի ասուլիս՝ նուիրուած Առաքելութեան 95-րդ համաշխարհային օրուան։

«Բոլոր մկրտուածները կանչուած են առաքելութեան՝ որպէս երախտագիտութեան և ուրախութեան արտայայտութիւն, որը ծնւում է Աստծոյ սիրոյ փորձից։» Ֆրանչիսկոս Պապի այս խօսքերն է մէջբերում Ժողովուրդների աւետարանութեան ժողովի նախագահ կարդինալ Լուիս Անթոնիօ Թակլեն Առաքելութեան համաշխարհային օրուայ առթիւ իր ելոյթում, որն այս տարի կրում է «Վասնզի մենք չենք կարող այն, որ տեսանք և լսեցինք, չխօսել» (Գործք Առաքելոց 4.20) խորագիրը։ Այդ առիթով բոլոր եկեղեցական համայնքներում կկազմակերպուեն բազմաթիւ նախաձեռնութիւններ, հանդիպումներ ու ժամադրութիւններ։

«Աստծոյ հետ մեր հանդիպումը՝ ով դիպել է մեր սրտերին և ով սքանչելի գործեր է արել մեզ համար չենք կարող մեզ համար պահել», ասել է կարդինալ Թակլեն և յորդորել կիսուել «մեր ապրած» սիրով որպէս նուէր միւսներին, որպէսզի այն չթուլանայ։ Նա նաև նշել է, որ առաքելականները՝ ներշնչուած Աստծոյ սիրուց և որպէս երախտագիտութիւն՝ պէտք է դուրս գան իրենք իրենցից, իրենց վախերից և հասնեն բոլոր ազգերին՝ աշխարհագրական և գոյութենական իմաստով: Ուստի, անհրաժեշտ է դառնալ կարեկցանքի սուրհանդակներ։ Անդրադառնալով նաև հին քրիստոնէական աւանդոյթների համատեքստներում աւետարանութիւնը, ինչպիսին իրենից Եւրոպան ներկայացնում, որը «ապաքրիստոնէացման» ժամանակներ է ապրում, կարդինալը հաւաստում է, որ «առաջին հերթին մենք պէտք է աղօթենք, քանի որ հաւատքը Սուրբ Հոգու պարգևն է։ Աւետարանը սովորեցնում է սիրել, նոյնիսկ փոքրիկ ամենօրեայ արարքների և փոքր բաների մէջ:

Քահանայապետական​​առաքելութեան գործոց նախագահ և Ժողովուրդների աւետարանութեան ժողովի փոխ քարտուղար Արքեպիսկոպոս Ճամփիեթրօ Տալ Թոզոն իր ելոյթում ընդգծելով նաև քրիստոնէական նախաձեռնութեան ուղիների իրականացման կարևորութիւնը, ասել է, որ Աւետարանը փոխանցւում է անձնական​​հանդիպումների միջոցով։ Նա, բացի այդ, յիշեցրել է 2022 թուականի միսիոներական աշխարհի հետ կապուած կարևոր տարեդարձերը, ինչպիսիք են՝ Ժողովուրդների աւետարանութիւնն միաբանութեան 400 տարին և առաջին Առաքելական Գործի հիմնադրման 200 տարին։

Աճում են աշխարհական միսիոներները

Վատիկանի մամուլի գրասենեակը ասուլիսին ներկայացրել է«Եկեղեցու վիճակագրական տարեգիրքից» քաղուած մի քանի վիճակագրական տուեալներ 2019 դրութեամբ համեմատութեան մէջ դնելով նախորդ տարուայ վիճակագրութիւնը․

· աշխարհում կաթողիկէների թուի 17,7% աճ, աճը վերաբերում է բոլոր մայրցամաքներին, բացառութեամբ Եւրոպայի,

· աշխարհում աշխարհական միսիոներների թուի աւելի քան 34 հազար միաւորի աճը, որը ընդհանուր թուով անցել է 410 հազարի

· աշխարհում եպիսկոպոսների ընդհանուր թիւը նուազել է 13-ով՝ հասնելով 5364-ի, իսկ քահանաների ընդհանուր թիւը աշխարհում հասել է 414336-ի։ Հերթական անգամ զգալի նուազում է արձանագրել Եւրոպան (-2,608), որին աւելացել են Ամերիկան ​​(-690) և Ովկիանիան (-69): Աճեր են գրանցուել Աֆրիկայում (+1.649) և Ասիայում (+1.989)։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

22/10/2021, 10:30