Որոնել

Գերապայծառ Կալլակեր Գերապայծառ Կալլակեր

«Ցեղապաշտութիւնը կանհետանայ ... միայն այն ժամանակ, երբ մահանայ մարդկանց սրտերում». Գերապայծառ Կալլակեր

2021 թուականի սեպտեմբերի 22 -ին լրանում է Դուրբանի հռչակագրի և գործողութիւնների ծրագրի (DDPA) ընդունման քսանամեակը, որը տեղի ունեցաւ 2001 թուականին ՄԱԿ -ի ցեղապաշտութեան դէմ համաշխարհային համաժողովի ընթացքում: Անդամ պետութիւնները պարտաւորուել են գործել ցեղապաշտական խտրականութեան, այլատեացութեան և անհանդուրժողականութեան դէմ պայքարելու և մարդու իրաւունքների յարգումն ապահովելու համար:
Ունկնդրէ լուրը

Վատիկան Նիուզ

Սուրբ Աթոռի Պետութիւնների հետ յարաբերութիւնների քարտուղար Արքեպիսկոպոս Փոլ Ռիչարտ Կալլակերը սեպտեմբեր 22-ին, Նիւ Եորքում, Դուրբանի հռչակագրի և գործողութիւնների ծրագրի ընդունման 20-րդ յոբելեանի առիթով, մասնակցել է անդամ պետութիւնների և կառավարութիւնների ղեկավարների հանդիպմանը։

Հատուցում, ցեղապաշտական արդարութիւն և հաւասարարութիւն աֆրիկեան ծագումով անձանց համար

Գերապայծառ Կալլակերը անդրադառնալով հանդիպման թեմային, որն է՝ «Հատուցում, ցեղապաշտական արդարութիւն և հաւասարարութիւն աֆրիկեան ծագումով անձանց համար» նշել է. «Ցեղապաշտական խտրականութեան բոլոր ձևերի վերացման միջազգային Հռչակագրին և Գործողութիւնների ծրագրին կողմ արտայայտուած Սուրբ Աթոռը, իր բնոյթին և առաքելութեանը համապատասխան և համագործակցութեան ոգիով, յանձնառու է պայքարելու ցեղապաշտութեան, ցեղապաշտական խտրականութեան, այլատեացութեան և նրանց հետ սեղմ առնչութիւն ունեցող անհանդուրժողականութեան հետ»։

Արքեպիսկոպոսը մէջբերել է Ֆրանչիսկոս Պապի «Fratelli tutti» կոնդակում արտայայտած միտքը՝ համաձայն որի «հասարակութեան առաջընթացն այնքան էլ իրական և մէկընդմիշտ երաշխաւորուած չէ» ցեղապաշտութեան գոյութեան պայմաններում, որը պարբերաբար թաքնուում է մակերևոյթի տակ և «միշտ կրկին անգամ յայտնւում է» (Ֆրանչիսկոս Պապ, Fratelli tutti, հ.20).

Խտրականութիւնը կրօնական խմբերի նկատմամբ

Գերապայծառ Կալլակերը յիշատակել է 2001թ. Դուրբանի հռչակագրում արտայայտուած մտահոգութիւնը կրօնական խմբերի նկատմամբ անհանդուրժողականութեան, թշնամական գործողութիւնների և բռնութեան վերաբերեալ և կրօնի դերը դրանք արմատախիլ անելու գործում՝ յանուն իւրաքանչիւր անձի արժանապատւութեան ու արժէքի առաջխաղացման ։

Այս առումով Գերապայծառը ասել է, որ «թէև միջազգային համաձայնագրերի և հռչակագրերի ընդունումը, ինչպիսին է Դուրբանի հռչակագիրը և գործողութիւնների ծրագիրը, կարևոր և անհրաժեշտ քայլ է», իրական փոփոխութիւնները տեսանելի կլինեն կառավարութիւնների կողմից դրանց դրոյթների կիրառման դէպքում, սակայն ի վերջոյ «ցեղապաշտութիւնը կանհետանայ ... միայն այն ժամանակ, երբ մահանայ մարդկանց սրտերում»:

Eugenics-ը խտրականութեան ձև

Խտրականութեան մէկ այլ ձև է «eugenics»-ի դաւադիր գործելաոճը, ասել է Կալլակերը և աւելացրել, որ այն յաճախ օժանդակ վերարտադրութեան մեթոդների և նախածննդեան ախտորոշման գաղափարների տակ իրականում մերժում է կեանքի իրաւունքը՝ հաշմանդամութեան, սեռի կամ այլ պատճառներով։

Նման մտածելակերպը հակասում է Դուրբանի հռչակագրի սկզբունքներին և չի կարող անտեսուել, եզրակացրել է Սուրբ Աթոռի արտաքին գերատեսչութեան ղեկավարը։

Յայտնենք թէ 2021 թուականի սեպտեմբերի 22 -ին լրանում է Դուրբանի հռչակագրի և գործողութիւնների ծրագրի (DDPA) ընդունման քսանամեակը, որը տեղի ունեցաւ 2001 թուականին ՄԱԿ -ի ցեղապաշտութեան դէմ համաշխարհային համաժողովի ընթացքում: Անդամ պետութիւնները պարտաւորուել են գործել ցեղապաշտական խտրականութեան, այլատեացութեան և անհանդուրժողականութեան դէմ պայքարելու և մարդու իրաւունքների յարգումն ապահովելու համար:

Հռչակագիրը և Գործողութիւնների ծրագիրը, բացի ցեղապաշտութեան դէմ պայքարում հաւասարութեան և ոչ խտրականութեան սկզբունքները հաստատելուց, ներառում են մանրամասն առաջարկութիւններ և գործնական միջոցներ, որոնք կօգնեն պետութիւններին հասնել այդ նպատակներին:

Յոբելեանի օրը անդամ պետութիւնների և կառավարութիւնների ղեկավարները կհանդիպեն «հատուցում, ցեղապաշտական արդարութիւն և հաւասարարութիւն աֆրիկեան ծագմամբ մարդկանց համար» թեմայով ՝ նպատակ ունենալով խրախուսել DDPA- ի իրականացումը:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

23/09/2021, 09:00