Որոնել

Արքեպս. Խօսէ Ավելինօ Պեթէնքուր Արքեպս. Խօսէ Ավելինօ Պեթէնքուր  

Պապական Նուիրակ Արքեպս. Խօսէ Պեթէնքուրի խորհրդածութիւնը՝ Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիւանդանոցի 30-ամեայ յոբելեանի մասին

«Հիւանդանոցի հոգին պարզապէս մարդասիրական չէր, այլ աւելի քրիստոնէական էր»

Այսօր մենք հաւաքուեցինք՝ Տիրոջը շնորհակալութիւն յայտնելու՝ «Աշոցքի Տիրամայր» հիւանդանոցի 30 տարիների համար: Այն հիմնադրուեց 1988-ի աղետալի երկրաշարժից յետոյ, որը խլեց մօտ 25000 կեանք, և որի հետևանքները մնացել են մինչև հիմա՝ 2021թ.-ը: Սբ. Յովհաննէս Պօղոս Բ Պապը որոշեց կառուցել այս «դաշտային հիւանդանոցը»՝ այս տարածաշրջանում, որտեղ բուժօգնութեան սուր կարիք կար: Մենք երախտապարտ ենք Կամիլյան միաբանութեան հայրերին՝ իրենց առատաձեռն ծառայութեան համար, յատկապէս, Հ. Մարիոյին: յիշում ենք կրօնաւորներին, ովքեր ծառայել են այս հիւանդանոցում, յատուկ կերպով՝ քոյր Նոյելին, ով իր կեանքը նուիրեց հիւանդանոցին: Մենք յիշում ենք բուժաշխատողներին՝ բժիշկներին, քոյրերին և օժանդակ աշխատակիցներին, ովքեր եղել են այս հաստատութեան ուժը, շատերին, ովքեր կամաւոր կերպով նուիրել են ժամանակ, ռեսուրսներ՝ Իտալիայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Հայաստանից և այլ երկրներից:

Այս հիւանդանոց են այցելել նախագահներ, պապեր և պատրիարքներ, եպիսկոպոսներ և կարդինալներ, հոգևորականներ և աշխարհականներ, հաւատացեալներ և անհաւատներ, հիւանդներ և առողջներ: Այն միշտ եղել է վայր մէկտեղուելու և կամուրջ՝ տարբեր հաւատամքների և ռասսաների մարդկանց միջև: Հիւանդանոցի հոգին պարզապէս մարդասիրական չէր, այլ աւելի քրիստոնէական էր՝ համայնքին դրդելով ծառայել մերձաւորին հաւատքով և գիտութեամբ: Թող որ հիւանդանոցի հովանաւոր Նարեկի Տիրամայրը շարունակի բարեխօսել և հոգ տանել բոլոր նրանց համար, ովքեր աշխատում են և օգնութիւն են ստանում այս հիւանդանոցում: Աստուած օրհնի բոլորիդ:

16.10.2021թ.

Արքեպս. Խօսէ Ավելինօ Պեթէնքուր

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

19/10/2021, 08:49