Որոնել

Ընտանիքների Ժ համաշխարհային հանդիպում Ընտանիքների Ժ համաշխարհային հանդիպում 

Վատիկանի Մամլոյ գրասենեակում ներկայացուել են Ընտանիքների Ժ համաշխարհային հանդիպման շրջանակներում իրականացուելիք միջոցառումները:

Մամլոյ ասուլիսը բացուել է Ֆրանչիսկոսի տեսաուղերձով բոլոր մասնակիցներին, որտեղ Սրբազան Քահանայապետը հրաւիրել է լինել «աշխոյժ, գործունեայ, ստեղծագործող»:

Վատիկան Նիուզ

2022 թուականի յունիսի 22 -ից 26 -ը Հռոմում տեղի կունենայ Ընտանիքների Ժ համաշխարհային հանդիպումը ՝ «Ընտանեկան սէր. Կոչում և սրբութեան ուղի» թեմայով: Դա կլինի Ֆրանչիսկոս Պապի յայտարարած «Famiglia Amoris Laetitia» հովուական տարուայ վերջին փուլը, որը նախատեսուած էր անցկացնել 2021 թուականին, սակայն հետաձգուել էր համավարակի պատճառով:

Ունկնդրէ լուրը

Մամլոյ ասուլիսը բացուել է Ֆրանչիսկոսի տեսաուղերձով, որտեղ Սրբազան Քահանայապետը բոլոր մասնակիցներին հրաւիրել է լինել «աշխոյժ, գործունեայ, ստեղծագործող»:

Համաշխարհային և բազմակենտրոն իրադարձութիւն

Բացի նշուած հանդիպումը, այդ նոյն օրերին, Սրբազան Քահանայապետը Հռոմում ընդունելու է աւելի քան 2000 պատուիրակների՝ եպիսկոպոսական համաժողովների, ընտանեկան շարժումների և ընկերութիւնների ներկայացուցիչներ ամբողջ աշխարհից: Իւրաքանչիւր իրադարձութիւն կհեռարձակուի «streaming» կապով, որը թոյլ կտայ ապահովել ողջ աշխարհի մասնակցութիւնը միջոցառումներին: Այդպիսով ընտանիքները բացի թեմական հանդիպումներից, կարող են վիրտուալ տարածքում հետևել Հռոմի իրադարձութիւններին՝ ընդհուպ յունիսի 25 -ին Սուրբ Պետրոսի հրապարակում Պապի կողմից մատուցուելիք Սուրբ պատարագը: Միևնոյն ժամանակ իւրաքանչիւր եպիսկոպոս պատարագ կմատուցի իր թեմում:

 Համաշխարհային բազմակենտրոն իրադարձութիւն, որը թոյլ կտայ բոլոր ընտանիքներին հաղորդակցուել միմեանց հետ՝ տեղում և հերաւորութեան վրայ:

Աջակցութեան ծրագրեր կարիքաւորների համար Հռոմում Նախապատրաստական ինն ամիսների ընթացքում Հռոմի ծայրամասերում իրականացուել են համերաշխութեան բազմաթիւ ծրագրեր և տարբեր բնոյթի նախաձեռնութիւններ, որոնք միտուած են աջակցելու աղքատ և գործազուրկ՝ նաև համաճարակի պատճառով, ընտանիքներին, լինել նրանց կողքին:

Այս ամէնի նպատակն է ընդգծել միասին ապրելու գեղեցկութիւնը և ընտանեկան սիրոյ կարևորութիւնը: «Մենք չենք կարող մտածել ընտանիքի ծառայութեանն աջակցելու մասին, եթէ ընտանիքներին առաջին հերթին չներգրաւենք եկեղեցական հանդիպման այս կարևոր պահերին», ասել է Սուրբ Աթոռի Աշխարհականների, ընտանիքի և կեանքի համար գերատեսչութեան ղեկավար կարդինալ Քևին Ֆարելը իրադարձութեանը նուիրուած մամուլի ասուլիսին: 

Առարկայական նախաձեռնութիւնների շարքում առանձնացուել են օրինակ, կարիքաւորների համար անվճար հանրախանութը, անօթևան մայրերին երեխաներին հիւրընկալութիւնը, ալցհեյմերով հիւանդ տարեցների հիւրընկալութիւնը և խնամքը:

Աւելացնենք նաև, որ Քրիստոնէական վարդապետութեան ընդհանրական արժէք հանդիսացող ուսուցումները՝ ինչպիսիք են  սէրը, կոչումը, սրբութիւնը, կտարածուեն ողջ աշխարհում Հռոմի թեմի կողմից հինգ լեզուներով, նպատակ ունենալով իւրաքանչիւր ընտանեկան իրավիճակի լուծման բանալին դառնալու:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

01/10/2021, 08:00