Որոնել

Քովիտ 19 Քովիտ 19 

Հաստատուել է COVID-19-ի 1 589 նոր դէպք, ապաքինուել է 1 726 քաղաքացի

նոյեմբերի 17-ին կատարուել է 4 109 թեստավորում, հաստատուել է կորոնավիրուսային հիւանդութեան 1 589 նոր դէպք: Ունենք 1 726 առողջացած և 28 մահուան դէպք:

Հայաստանում նոյեմբերի 18-ի դրութեամբ հաստատուել է կորոնավիրուսային հիւանդութեան ընդհանուր 120 459 դէպք, որոնցից 80 069-ն` առողջացած, 1 839-ը` մահուան ելքով:

Արմենպրեսի հաղորդմամբ՝ այս մասին նշուած է ՀՀ ԱՆ հիւանդութիւնների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիւանդութեամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 38 082 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարուել է 472 190 թեստավորում:

Այսպիսով` նոյեմբերի 17-ին կատարուել է 4 109 թեստավորում, հաստատուել է կորոնավիրուսային հիւանդութեան 1 589 նոր դէպք: Ունենք 1 726 առողջացած և 28 մահուան դէպք:

Նախորդ օրն արձանագրուել է մահուան 6 դէպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրայ է հասել այլ հիւանդութեան պատճառով։ Այդպիսի դէպքերի ընդհանուր թիւը 469 է:

Կառավարութիւնը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թուականի մարտի 16-ին յայտարարուած և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգուած արտակարգ դրութեան ժամկէտը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով` մինչև 2021 թուականի յունուարի 11-ը ներառեալ:

Քաղուած «Արմենպրես»էն։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

18/11/2020, 09:31