Որոնել

bee-755807_1920.jpg

Քրքումը եւ մեղրը` բնական դեղամիջոց

Քրքումը շատ հարուստ է հակաօքսիդանտ միացութիւններով, բացի C եւ E վիտամիններից, որոնք օգնում են մեզ բարձրացնել մեր դիմադրողական համակարգը: Մեղրն իր հերթին բնական հակաբիոտիկ է, որը լայնօրէն կիրառւում էր հին ժամանակներից: Այն կարողանում է մեզ պաշտպանել բազմաթիւ հիւանդութիւններից։

Բնական բժշկութեան մասնագէտները նշում են, որ քրքումի եւ մեղրի պարզ համադրութիւնը իւրայատուկ յատկութիւններ ունի: Այն հարուստ է հակաօքսիդանտներով, վիտամիններով (կենսանիւթ) եւ ֆերմենտներով (խմորիչ, խմորասունկ), որոնք գործում են որպէս հիանալի բնական հակաբորբոքային միջոց:

Քրքումն ու մեղրը ոչ միայն օգնում են պայքարել ոսկրերի ձեւափոխումների դէմ եւ նուազեցնել բորբոքումները, այլ նաեւ ուժեղացնում են մեր դիմադրողական համակարգը: Ի տարբերութիւն ցաւազրկողների, հակաբորբոքային կամ հակաբիոտիկների, որոնք ընդունում ենք ցաւը նուազեցնելու եւ վարակների դէմ պայքարելու համար, քրքումն ու մեղրը կողմնակի ազդեցութիւն չունեն:

 Իր հակաօքսիդանտ յատկութիւնների շնորհիւ քրքումը համարւում է բնական միջոց բորբոքումների դէմ պայքարելու եւ այնպիսի հիւանդութիւնների կանխարգելման համար, ինչպիսին է Ալցհէյմերը:

Քրքումը շատ հարուստ է հակաօքսիդանտ միացութիւններով, բացի C եւ E վիտամիններից, որոնք օգնում են մեզ բարձրացնել մեր դիմադրողական համակարգը:

 Մեղրն իր հերթին բնական հակաբիոտիկ է, որը լայնօրէն կիրառւում էր հին ժամանակներից: Այն կարողանում է մեզ պաշտպանել բազմաթիւ հիւանդութիւններից:

Մեր բնական դեղամիջոցի բաղադրիչներն են`

  – Քառորդ բաժակ մեղր.

  – 1 ճաշի գդալ քրքումի փոշի։

Կարեւոր է օրգանական (բնական) մեղր ընտրել, որը պահպանում է իր յատկութիւնները: Երբեմն խանութներում վաճառուողը չափազանց շատ շաքար է պարունակում, եւ դա կարող է աւելի շատ վնասել, քան օգուտ տալ:

 Դիմադրողական համակարգի եւ յօդացաւերի եւ բորբոքումների դէմ ընդունել հետեւողականօրէն, ամէն օր` առաւօտեան ժամերին: Խառնուրդը միանգամից կուլ չէք տալիս: Այն պէտք է դանդաղօրէն հալչի ձեր բերանի մէջ: Այն ընդունէք մէկ բաժակ թէյով` լաւագոյն արդիւնք ապահովելու համար:

Ընդունէք այս միջոցից մէկական թէյի գդալ, իւրաքանչիւր ժամը մէկ, եթէ դուք մրսած էք կամ գրիպով հիւանդ: Երկրորդ օրը այն ընդունէք իւրաքանչիւր 2 ժամը մէկ: Նոյն չափաբաժինն ընդունէք միւս օրը 3 անգամ:

Եթէ դուք արիւնը նօսրացնող դեղամիջոցներ էք ընդունում, ապա աւելի լաւ է, որ ձեր սննդակարգում քրքում աւելացնելուց առաջ խորհրդակցէք ձեր բժշկի հետ:

Այս թեմայի շրջանակում անհնարին է չանդրադառնալ այուրուեդական ոսկէ կաթին, որի մասին մասին կը խօսենք յաջորդիւ:

Աղբիւրը` Ասպարէզ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

24/11/2022, 08:00