Khor Virap Monastery | Монастырь Хор Вирап

Հայ եկեղեցւոյ Խորհրդոց մատեանի պատմական հոլովոյթը. Հ. Մովսէս Վրդ. Տօնանեանի շաբաթական հաղորդաշարը (40)

Այսօրուայ մեր հաղորդումի ընթացքին պիտի անդրադառնանք Էջմիածնի մագաղաթեայ ձեռագիր Մայր Մաշտոցին:

Խ. Հաղորդում

Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօրուայ մեր հաղորդումի ընթացքին պիտի անդրադառնանք Էջմիածնի մագաղաթեայ ձեռագիր Մայր Մաշտոցին:

 

Էջմիածնի Մատենադարանին մէջ գտնուող մագաղաթեայ ընտիր ձեռագիր Մայր Մաշտոց մը, հրատարակուած Կ.Պոլիս 1671թ., գրիչ՝ Աստուածատուր Երէց, կը բովանդակէ 64 Կանոններ, հետեւեալ կարգաւ. Ա. Հիմնարկէք Եկեղեցոյ: Բ. Նաւակատեաց Եկեղեցոյ: Գ. Նոր դուռն աւրհնել Եկեղեցոյ: Դ. Աւազան աւրհնելոյ: Ե. Պղծեալ տաճարի: Զ. Հանդերձեղէն աւրհնել: Է. Սկիհ և մաղըզման աւրհնել: Ը. Պիղծ կերակրի կերողաց: Թ. Խաչ լուայ առնել: Ժ. Տընտես աւրհնել: ԺԱ. Առ հիւանդսն երթալ: ԺԲ. Սերմ և շեղջ և հնձան աւրհնել: ԺԳ. Միրգ աւրհնել: ԺԴ. Ժամահար աւրհնել: ԺԵ. Զնկարեալ եկեղեցի աւրհնել: ԺԶ. Նոր գիրք աւրհնել: ԺԸ. խունկ աւրհնել: ԺԸ. Երդմնահարի: ԺԹ. Վասն երաշտութեան: Ի. խաղող աւրհնէք: ԻԱ. Մկրտութիւն: ԻԲ. Քառասնաւրեայ տղայի: ԻԳ. Հարսանեաց հանդերձ աւրհնել: ԻԴ. Պսակ առնել: ԻԵ. Պսակ վերացուցանել: ԻԶ. Երկրորդ պսակ: ԻԷ. Հաղորդ տալ: ԻԸ. Աշխարհաթաղ: ԻԹ. Աշխարհաթաղի այգուցն: Լ. Տղայաթաղ առնել: ԼԱ. Տղայաթաղի այգուցն: ԼԲ. Է. օրէի կամ Խ.ի կամ տարելցի: ԼԳ. Ողբ և երգ ննջեցելոց: ԼԴ. Գանձ և տաղ ննջեցելոց: ԼԵ. Դարձեալ գանձ ննջեցելոց: ԼԶ. Տաղ մանուկ ննջեցելոց: Լէ. Տաղ փոքր նընջեցելոց: ԼԸ. Տաղ փոքր տղայ ննջեցելոց: ԼԹ. Տաղ կտրիճ հասակ ննջեցելոց: Խ. Տաղ հեռաւոր ննջեցելոց: ԽԱ. Տաղ ղարիպ ննջեցելոց: ԽԲ. Հոգեհանգստի աղ աւրհնել: ԽԳ. Հատի պատարագի: ԽԴ. Տնականի աղ աւրհնել: ԽԵ. Տնականի սեղան աւրհնել: ԽԶ. Ապաշխարող աւրհնել: ԽԷ. Ապաշխարող արձակել: ԽԸ. Ոտնլուայ առնել: ԽԹ. Քարոզ պատուիրանին: Ծ. Ջուր աւրհնել: ԾԱ. խաչ աւրհնել: ԾԲ. Զնշխարս սրբոց փոխել: ԾԳ. Ջրհոր աւրհնել: ԾԴ. Ժամատուն և ժողովուրդ աւրհնել: ԾԵ. Քահանայաթաղ: ԾԶ. Քահանայաթաղի այգուցն որ է երկրորդ աւրն: ԾԷ. Երրորդ աւուրն: ԾԸ. Չորրորդ աւուրն: ԾԹ. Հինգերորդ աւուրն: Կ. Վեցերորդ աւուրն: ԿԱ. Եւթներորդ աւուրն: ԿԲ. Հնգետասան աւուրն: ԿԳ. Քառասներորդ աւուրն: ԿԴ. Քահանայի տարելցեան: Ահա այս Մայր Մաշտոցի 64 գլուխներու ցանկը, որուն մէջ կը տեսնենք նաեւ հայ աշխարհիկ լեզուով գրուած՝ ութը ողբ-գանձ-տաղերը: Հետաքրքրական և մատենագրական նորոյթ են այս Մայր Մաշտոցի մէջ մեռելներուն ձօնուած ողբ-տաղերը, ինչպէս նաեւ հարսանեկան երգերն ու ժողովուրդի կեանքի այլ երեւոյթներուն նուիրուած տաղերը. Սակայն անոնք չեն պահուած Մայր Մաշտոցին մէջ, որովհետեւ Մաշտոց մը՝ իբր սրբազան գիրք, չէր կրնար իր մէջ ամփոփել աշխարհիկ նիւթ ունեցող տաղեր, կամ գանձեր: Այսօր, Մայր Մաշտոցն միայն մեռելական երգեր կը պարունակէ, իսկ թանկագին գանձերն ու երգերը հրատարակուած են միջնադարեան քերթողներու գրուածներու հաւաքածոներուն մէջ:

Ըստ աւանդութեան, ծիսարանին մէջ տեղ գտած շատ ու շատ կանոններ կան որ զետեղուած են տարբեր ժողովածուներու մէջ: Էջմիածնի այս Մայր Մաշտոցը համեմատելով Վենետիկեան հնաւանդ Մաշտոցի 46 կանոններուն հետ, կը նկատուի խորագիրներու մեծ տարբերութիւն, որով հին կանոններէն շատերը գործածութենէ դադրելով՝ դուրս մնացած են, եւ ժամանակի պահանջի համաձայն նոր կանոններ գրուած են, ինչպէս նաեւ՝ Ողբեր, երգեր և Տաղեր:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

07/03/2025, 07:49