2025.03.02 Festa di San Vartan nella scuola delle Suore Armene (California)

Քալիֆորնիայի Հայ Քոյրերու Վարժարանի մէջ նշուեց Սրբոց Վարդանանց տօնը

«Տեսիլք ունեցող մարդը, և միայն իր տեսիլքին հաւատացող մարդը կարող է խիզախօրէն դաշտ մտնել ու կռուել։ Վարդանանց պատերազմը եղել է հաւատամարտի պատերազմ, հայրենամարտի պատերազմ։ Մէկ բառով՝ Վարդանանցը պատերազմը եղել է գոյապայքար»,– իր խօսքում նշեց Հայր Արմենակ Պետրոսեանը։

2025թ․ Փետրուարի 26-ին Քալիֆորնիայի Հայ Քոյրերու Վարժարանի մէջ մեծ հանդիսաւորութեամբ նշուեց Սրբոց Վարդանանց տօնը։ Գեղարուեստական յայտագիրը սկսուեց Ն․ Շնորհալու «Նորահրաշ պսակաւոր» շարականով։

«Այնքան ատեն որ հայութիւնը պիտի ապրի,Վարդանանքը պիտի մեծարուի,պիտի գնահատուի որպէս խորհրդանիշ յաւերժական ժողովուրդներու, փաղանգին մէջ մեր գրաւած տեղին:

Ամէն տարի յիշատակումովը Վարդանանց ճակատամարտին, անգամ մը եւս վերապրինք մեր գոյապայքարին իմաստ տուող հերսներուն ոդիսականը, ուխտենք մնալ անոնց արժանի ժառանգորդները»,-շեշտեց միջոցառման կազմակերպիչ, Հայոց լեզուի ուսուցչուհի Տիկին Մարօ Գույումճեանը։

Մանկապարտէզեն մինչև 7-րդ կարգի աշակերտները Վարդանանց հերոսներին ոգեկոչող երգերով, ասմունքով զարդարեցին միջոցառումը։ 4-րդ եւ 5-րդ կարգի աշակերտները բեմականացրին 1574 տարիներ առաջ պատահած դէպքերը։

Ղեւոնդ Երեցի և Վարդան Մամիկոնեանի դերակատար աշակերտները մեծ ոգեւորութեամբ ու փայլուն մարմնաւորելով հերոսներին՝ խանդավառեցին ծնողներին․ ծափերը երկար ժամանակ չէին դադարում։

«Տեսիլք ունեցող մարդը, և միայն իր տեսիլքին հաւատացող մարդը կարող է խիզախօրէն դաշտ մտնել ու կռուել։ Վարդանանց պատերազմը եղել է հաւատամարտի պատերազմ, հայրենամարտի պատերազմ։ Մէկ բառով՝ Վարդանանցը պատերազմը եղել է գոյապայքար»,– իր խօսքում նշեց Հայր Արմենակ Պետրոսեանը։

Այսօր եւս մենք մեր հաւատքն ու հայրենիքը պատէք է պաշտպանենք՝ նաեւ հեռաւոր Ամերիկայում խօսելով հայերէն, յիշելով մեր հերոսներին, պահպանելով աւանդոյթներն ու մշակոյթը։

Տօնական միջոցառումը եզրափակուեց Հայր Արմենակի աղօթքով ու օրհնութեամբ, որին իր մասնակցութիւնը բերեց նաեւ Ղևոնդ Երեցի դերակատար աշակերտը։

Վարդանանց տօնակատարութիւն
Վարդանանց տօնակատարութիւն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

02/03/2025, 15:00