2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Անեղանելիդ Աստուած» շարականը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (103)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք «Անեղանելիդ Աստուած» շարականը, որը մաս է կազմում Արեւագալի ժամերգութեան։ Սա Հայ Եկեղեցու ինը ժամերգութիւններից երրորդն է, որ այժմ Մեծ Պահքի ընթացքում է կատարւում: Իսկ հնում Արեւագալի ժամերգութիւնը մաս է կազմել Առաւօտեան ժամերգութեան, եւ Եզր Ա Փառաժնակերտցի (Է դար) կաթողիկոսն է այն անջատել՝ իբրեւ առանձին ժամերգութիւն:

Այս շարականը, աւելի ուշ գրուելով, ընդգրկուել է Արևագալի ժամերգութեան մէջ։

Շարականի հեղինակի անունը Սարգիս Խիզանցի է (ԺԷ դար)։ Նա, դիմելով Աստծուն, նրան անուանում է «անեղանելի», որ նշանակում է ինքնագոյ, ոչ մէկի կողմից չստեղծուած։ Նա է ամենակալ Հայրը՝ այսինքն բոլորի տէրը։ Եւ խնդրում է լսել Իր սպասաւորների աղօթքը։

Ապա դիմում է Յիսուսին՝ նրան անուանելով արդար արեգակ, որի ծագումը՝ Հօրից, խօսքով հնարաւոր չէ նկարագրել։ Նրանից խնդրում է ողորմութեան Իր լոյսը ծագեցնել մեր անձերի վրայ։

Յաջորդ տան մէջ դիմում է Սուրբ Հոգուն, որը բխում է Հօրից։ Նա է աղբիւր բարութեան, որին խնդրում է Իր լոյսով լցնել մեզ այս առաւօտեան։

Եւ, աստուածային Սուրբ Երրորդութեան երեք անձերին առանձին-առանձին դիմելուց յետոյ, շարականի վերջին հատուածում, Սարգիս Խիզանցին խոստովանում է քրիստոնէական ճշմարիտ դաւանանքը․ երեքն են Սուրբ Երրորդութեան անձերը, սակայն մէկ է Աստուած։

Շարականը ներկայացուած է Հելէն Զինդարսեանի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

29/06/2025, 07:39