Որոնել

Վարդանանց տօնը՝ Անարատ Յղութեան հայր Քոյրերուն տանը Վարդանանց տօնը՝ Անարատ Յղութեան հայր Քոյրերուն տանը 

Վարդանանց տօնը՝ Անարատ Յղութեան հայր Քոյրերուն տանը

2025թ. փետրուարի 27-ին՝ Արհ. Տ. Գորգ Արքեպս. Նորատունկեանը Սրբոց Վարդանանց տօնին նուիրուած Սուրբ Պատարագ մատուցեց Անարատ Յղութեան հայ միաբան քոյրերի տանը՝ մասնակցութեամբ Գիւմրիի միաբան քոյրերի և նրանց հոգածութեան տակ գտնուող Տարեցների կենտրոնի և Արհեստի և արւեստի կենտրոնի տարեցների և սաների

2025թ. փետրուարի 27-ին՝ Արհ. Տ. Գորգ Արքեպս. Նորատունկեանը Սրբոց Վարդանանց տօնին նուիրուած Սուրբ Պատարագ մատուցեց Անարատ Յղութեան հայ միաբան քոյրերի տանը՝ մասնակցութեամբ Գիւմրիի միաբան քոյրերի և նրանց հոգածութեան տակ գտնուող Տարեցների կենտրոնի և Արհեստի և արւեստի կենտրոնի տարեցների և սաների: Սրբազան Հայրն իր քարոզում անդրադարձաւ Վարդանանց զօրավարների յիշատակին և նրանց պատմական դերին՝ հայ ժողովրդի գոյութեան և հաւատքի նկարագրի պահպանութեան մէջ: Նա ասաց.

«Վարդանանք մտածում էին, որ իրենց կրօնը միայն ու միայն քրիստոնէութիւնն էր, հայկականութիւնն էր, և իրենք պատրաստ եղան դա պահպանելու համար պատերազմ տալու պարսիկների դէմ… Հեթանոսութիւնից յետոյ Քրիստոսը մեր ժողովրդի կեանքին իմաստ տուեց: Յիսուսի հանդէպ հաւատքը նաև գիր ու գրականութիւն տուեց մեր ժողովրդին. Սուրբ Մեսրոպը և Սահակը քրիստոնեայ դարձած ժողովրդին նաև գիր տուեցին: Մեսրոպի աշխատանքով Յիսուսը սկսեց հայերէն խօսել հայի հետ: Մեր ժողովուրդը Աստծոյ հետ երկխօսութեան մէջ մտավ առանց թարգմանչի, իր մայրենի լեզուով: Մեր Աստուածաշնչի հայերէն թարգմանութիւնը համարւում է «թագուհի թարգմանութեանց»: Հայ ժողովուրդը առաջին մկրտութիւնն ընդունեց ջրով և Հոգով, իսկ երկրորդ մկրտութիւնն ընդունեց հայերէն գրութեամբ»․․․

Աղբիւրը՝ Հայաստանի հայ Կաթողիկէներու առաջնորդարան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

27/02/2025, 08:54