Որոնել

Փոքր կարգեր և կիսասարկաւագութիւն՝ Էմմանուէլ Մուրատեանին Փոքր կարգեր և կիսասարկաւագութիւն՝ Էմմանուէլ Մուրատեանին 

Փոքր կարգեր և կիսասարկաւագութիւն՝ Էմմանուէլ Մուրատեանին

Հաստատուն մնալ աստուածային կոչմանը հետևելու մէջ

2025թ. յուլիսի 26-ին Գիւմրիի Սրբոց Նահատակաց Մայր Տաճարում Սուրբ Պատարագի ընթացքում տեղի ունեցաւ ճեմարանական Էմմանուէլ Մուրատեանի փոքր կարգերի եւ կիսասարկաւագութեան տուչութեան գեղեցիկ արարողութիւնը։ Նախ կատարուեց փոքր կարգերի տուչութեան խորհրդաւոր արարողութիւնը, որն իր մէջ ներառում է սաղմոսերգուների, աւելածուների, դռնապանութեան, ընթերցողութեան, երդմնեցուցչութեան, ջահընկալութեան կարգերը, որոնցից յետոյ՝ կիսասարկաւագութեան կարգը: Սրանք ներածական աստիճաններ են, որոնք պատրաստում են քահանայական ծառայութեան:
Իր քարոզում Սրբազան Հայրն ասաց.

«Մեծ ուրախութիւն է այսօր, որ վայելում ենք Աստծոյ շնորհը, որ տրուում է Մուրատեան ընտանիքին, որտեղից Տէրն Էմմանուէլին կանչեց քահանայական ծառայութեան: Այս կոչումը իրականում տարիների պատմութիւն ունի, այն սկսեց դողդոջուն ձեռքերով և վախկոտ ոտքերով առաջանալով դէպի Խորան՝ Պատարագին սպասաւորելու համար … Դա ոչ այլ ինչ է, քան՝ Աստծոյ միջամտութիւնը մեր կյանգի նրբութիւնների մէջ: Աստծոյ Հոգին առաջնորդելու էր մեր եղբայր Էմմանուէլի քայլերը և ստիպելու էր նրան գնալու հեռուները՝ փնտռելով իմաստութիւն, գիտութիւն՝ սկսելու իր ճեմարանական ուսումը՝ աստուածաբանութեան և եկեղեցաբանութեան մէջ: Հաջող արդիւնքներով նա աւարտեց իր ուսումը և ստացաւ կիսասարկաւագութեան աստիճանը, որը նրան շնորհեց եկեղեցում սպասաւորելու իրաւունքներ: Սրանով չի աւարտուելու նրա ծառայութիւնը Եկեղեցում: Նրա երազանքն է՝ ընդառաջելով Աստծոյ կոչին, զգեստաւորել պատարագելու համար, ծառայելու ամեն մի հաւատացեալի, որ ծարաւն ունի աստուածային մխիթարութեան և Սուրբ Հոգու շնորհների: Մի որոշ ժամանակ յետոյ, չի բացառւում, որպէսզի նորից հանդիպենք այստեղ՝ ձեռնադրութեան և քահանայական ծառայութեանդ սկիզբ դնելու համար»:

Սրբազանը եղբայր Էմմանուէլին զգուշացրեց, որ սատանան հիմա աւելիով է ջանալու շեղել նրան քահանայական ծառայութիւն սկսելու բարի տրամադրուածութիւնից, որպէսզի ձախողի. «Արթու՛ն եղիր և հսկի՛ր կոչմանդ վրայ, առիթ մի՛ տուր, որ որևէ մէկը կարողանայ քեզ ասել, թե ինչի՞ց ես հրաժարուել՝ ընտրելով քահանայական ծառայութիւնը, պէտք է կարողանաս այնպէս ապրել կոչումդ, որ որևէ մէկը չկարողանայ այդպիսի հարց տալ քեզ»:
Էմմանուէլ Մուրադեանը սովորում է Լեհաստանի Վարշավայի բարձրագոյն հոգեւոր մետրոպոլիտական ճեմարանի վեցերորդ կուրսում եւ կաւարտի յաջորդ տարի։

Դիւան Հայ Կաթողիկէ Առաջնորդութեան

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

28/07/2025, 12:14