Որոնել

Կարդինալ Լէոնարտօ Սանտրին Սուրբ Պետրոս տաճարում պատարագ Կարդինալ Լէոնարտօ Սանտրին Սուրբ Պետրոս տաճարում պատարագ  

Հոկտեմբերի վերջին` կարդինալ Սանտրին կմեկնի Սիրիա ։

Ծիրանաւորը հրաւիրել է «յատուկ կերպով աղօթելու» Լիբանանի և Սիրիայի համար։
Ունկնդրէ լուրը

Վատիկան նիւզ

Ի յիշատակ Սուրբ Յովհաննէս ԻԳ-ի՝ Արևելեան Եկեղեցիների Ժողովի Կառավարիչ կարդինալ Լէոնարտօ Սանտրին Սուրբ Պետրոս տաճարում պատարագ է մատուցել։ Իր քարոզում կարդինալը հրաւիրել է «յատուկ կերպով աղօթելու» Լիբանանի և Սիրիայի համար, ուր հոկտեմբեր ամսուայ վերջին մեկնելու է այցով։ Արևելքի բարեկամ «Սուրբ Յովհաննէս ԻԳ-ին, ով որպէս Պապական Նուիրակ Հարիսայում թագադրեց Մարիամ Աստուածածնի արձանը, դիմում ենք յատուկ աղօթքով, որպէսզի եթէ մեր սիրած Լիբանանի մարդկային լոյսերը մարուեն, վեր բարձրանայ Մայրիների Երկրի ժողովրդի հաւատքի և հուսի բոցը, և խաղաղութեան և վերականգնման քամիները փչեն նաև հարևան Սիրիայի վրայ, ուր ամսուայ վերջում ես կայցելեմ», ասել է Սանտրին։ Նրա հետ համապատարագել են նաև երկու եպիսկոպոսներ Լիբանանից և Սիրիայից։

Ռոնքալլի Պապը՝ բարեխօս Սիւնհոդոսի համար

Կարդինալն ընդգծել է, որ Ռոնքալլի Պապին նուիրուած պատարագը տեղի է ունենում Վատիկանի Տիեզերական Երկրորդ Ժողովի բացման օրը, որը գումարուել էր նրա իսկ հրաւէրով։ Նպաստաւոր առիթն օգտագործելով՝ Սանտրին միջնորդել է Սրբին բարեխօսելու Ֆրանչիսկոս Պապի համար և «բոլոր նրանց համար, ովքեր օգնում են նրան Հռոմէական Եկեղեցու վարչակազմի և Տիեզերական Եկեղեցու կառավարման գործում» և «երեկ բացուած սիւնհոդոսութեան ճանապարհին»:

Աւետարանութեան կարևորութիւնը

Կարդինալ Սանտրին բացատրել է, որ յաճախ ներքաշուելով տարբեր խորհրդածութիւնների և մեկնաբանութիւնների մէջ, ընկնում ենք մարդկային բառերի յորձանուտի մէջ, որոնք հեռու են կարևոր՝ Աւետարանի բառից, որը կոչուած ենք աւետելու։ Այս դէպքում ևս, Յովհաննէս ԻԳ Պապը կարող է օրինակ լինել, ասել է կարդինալը և շարունակել, որ նա, ըստ էութեան, «ստիպուած է եղել բախուել տարբեր մարտահրաւէրների և թիւրիմացութիւնների իր եկեղեցական կեանքում, բայց երբեք չի յուսահատուել, ընդհակառակը՝ աւելի ու աւելի է խորացրել Տիրոջ հետ իր յարաբերութիւնները»:

Հնազանդութիւն և խաղաղութիւն

Յովհաննէս ԻԳ Քահանայապետի օրինակով Սանտրին կոչ է անում գործել Աստծոյ ձայնը լսողների հնազանդութեամբ՝ «նրանց, ովքեր լսում և փոխանցում են միւսներին Տիրոջ կողմից այդպէս ապրողներին շնորհուած սրտի խաղաղութիւնը»: Հնազանդութիւնն ու խաղաղութիւնը, որոնք Յովհաննէս ԻԳ-ն բնութագրել էր որպէս «փոքր ինչ իմ պատմութեան և իմ կեանքի մասը», կարդինալ Սանտրին հուշում է, որ նրա այդ «ժառանգութիւնը և կեանքի ծրագիրը, կարող են նաև մերը լինել»:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/10/2021, 11:58