Որոնել

2023.06.13 Partecipanti a evento Not Alone in Vaticano vicino alla statura di San Gregorio Armeno

Մերի Ղազարեան. Վերջ տալ պատերազմներին ու ապրել խաղաղ աշխարհում

Կից կը ներկայացնենք Մերի Ղազարեանի վկայութիւնը անցեալ 10 Յունիսին Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակի վրայ կայացած մարդկային եղբայրութեան նուիրուած ձեռնարկի մասին

Վատիկան Նիուզ - Հայկական Բաժանմունք

Անցեալ շաբաթ օր` 10 Յունիսին «Fratelli tutti» հիմնարկի նախաձեռնութեամբ եւ համագործակցութեամբ Սուրբ Պետրոս Պազիլիքայի, Մարդկային համապարփակ զարգացումի ծառայութեան Վերատեսչութեան եւ Հաղորդակցութեան Վերատեսչութեան, Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակի վրայ տեղի ունեցաւ Մարդկային եղբայրութեան նուիրուած «Not alone» վերտառութեամբ միջազգային միօրեայ հաւաքը որուն իրենց մասնակցութիւնը բերին Նոպէլեան 30 մրցանակակիրներ, Դպրոցականներ, աղքատներ, գաղթականներ իտալացի եւ օտար արուեստագէտներ, երգիչներ ու համայն աշխարհի երկիները ներկայացնող երիտասարդներ, ներառեալ Հայաստանը` յանձին Մերի եւ Յովհաննէս Ղազարեան եղբայրներու, ու բոլորը միասին ուզեցին բացայայտել եղբայրութեան եւ ընկերային բարեկամութեան իմաստը։

Այս հաւաքին առիթով Մերի Ղազարեան Ռատիօ Վատիկանի հայկական բաժանմունքին փոխանցեց հետեւեալ իր վկայութիւնը։

Ունկնդրէ

Շաբաթ օրը, մայիսի 10-ին Սուրբ Պետրոսի հրապարակում տեղի ունեցաւ բացառիկ միջոցառում, աշխարհում առաջին միջոցառումը՝ նուիրուած մարդկային եղբայրութեանը: Միջոցառման նպատակն էր աւելի ամրացնել տարբեր ազգերի եղբայրութիւնը, կարգախօսն էր՝ «միայնակ չես»:

Միջոցառման ընթացքում ելոյթ ունեցան նոպէլեան մրցանակակիրներ, կարդինալներ, իսկ վերջում ընթերցուեց Ֆրանչիսկոս Պապի ուղերձը՝ նուիրուած եղբայրութեանը:

Ամբողջ ընթացքն եղուկեցուում էր հռչակաւոր երգիչների, երաժիշտների և կատարողների ելոյթներով, որոնց շարքում էին յայտնի իտալացի երգիչներ, մասնաւորապէս Ալպանոն և Անտրէա Պոչելլին, ինչպէս նաև աշխարհահռչակ թաւջութակահար Հաուսերը: Ես ինքս մեծ պատիւ ունէի մասնակցել այդ բացառիկ միջոցառմանը: Հանդիպեցինք Սուրբ Պետրոսի հրապարակում, որտեղ մեզ բաժանեցին բեյջեր, որպէս միջոցառման մասնակից անդամներ, որոնք մեզ հնարաւորութիւն տուեցին Վատիկանի՝ մարդկութեան առաջ փակ տարածքներով անցնել և հիանալ հակառակ կողմում գտնուող գանձերով:

Not Alone ձեռնարկը Վատիկանի մէջ
Not Alone ձեռնարկը Վատիկանի մէջ

Կազմակերպչին հետևելով, անցնելով Սուրբ Պետրոսի փառահեղ տաճարով, հասանք Սուրբ Պետրոսի հրապարակի այն հատուածը, որտեղ պիտի տեղի ունենար միջոցառումը։

Մեզ տեղաւորեցին անմիջապէս բեմի առջև: Մեզ հետ էին աշխարհի ամենատարբեր ազգերի ներկայացուցիչներ և բոլորը շատ ջերմ էին տրամադրուած այս առթիւ: Միջոցառման աւարտին Կարդինալ Կապմպեթիի խօսքից յետոյ, Կարդինալը իր գրկախառնութիւնը փոխանցեց բազմութեանը, որը տարածուեց ամբողջ հրապարակով և եղբայրութեան շունչը հաղորդեց մեզ:

Աննկարագրելի էր լինել այդ բացառիկ վայրում, տարբեր եղբայր ազգերի միջև և վայելել եղբայրական մթնոլորտը:

Յոյսով եմ նմանատիպ միջոցառումներից յետոյ մենք ինքներս կկարողանանք մտածել և աւելի մօտենալ զմիմեանս, վերջ տալ պատերազմներին ու ապրել խաղաղ աշխարհում, որտեղ բոլոր ազգերը եղբայրներ կլինեն:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

13/06/2023, 11:35