Որոնել

համավարակը կանխարգիլելու դիմակ համավարակը կանխարգիլելու դիմակ 

Աշխարհում Covid-19-ի դէպքերի թիւն անցել է 242 մլն 999 հազարը

Գրանցուած դէպքերի թուով առաջին տեղում է շարունակում մնալ ԱՄՆ-ն:

Աշխարհում քորոնավիրուսի դէպքերի թիւը հասել է 242 մլն 999 հազար 234-ի, մահացել է 4 մլն 941 հազար 60 քաղաքացի, առողջացել՝ 220 մլն 230 հազար 166-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրանցուած դէպքերի թուով առաջին տեղում է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Միացեալ Նահանգներում մինչև օրս գրանցուել է վիրուսի 46 մլն 92 հազար 913 դէպք, մահացել է 751 հազար 815 մարդ, առողջացել՝ 35 մլն 814 հազար 326-ը:

Վիրուսի ընդհանուր 34 մլն 138 հազար 690 դէպքով երկրորդ տեղում է Հնդկաստանը: Այս երկրում մահացել է 453 հազար 5 մարդ, առողջացել է 33 մլն 501 հազար 231 քաղաքացի:

Դէպքերի թուով երրորդ տեղում է շարունակում մնալ Բրազիլիան: Այս երկրում մինչև օրս գրանցուել է Covid-19-ի 21 մլն 680 հազար 489 դէպք, վիրուսից մահացել է 604 հազար 303 մարդ, առողջացել՝ 20 մլն 861 հազար 55-ը:

Վրաստանում գրանցուած դէպքերի թիւը հասել է 680 հազար 182-ի, քորոնավիրուսի հետևանքով մահացել է 9617 մարդ, առողջացել՝ 622 հազար 181-ը: Իրանում մինչև օրս գրանցուել է ընդհանուր 5 մլն 833 հազար 525 դէպք, որից մահացել է 124 հազար 763-ը, առողջացել՝ 5 մլն 375 հազար 475-ը:

Թուրքիայում գրանցուած դէպքերի թիւը հասել է 7 մլն 744 հազար 139-ի: Այս երկրում մինչև օրս քորոնավիրուսից մահացել է 68 հազար 274 մարդ, առողջացել՝ 7 մլն 172 հազար 460 քաղաքացի:

Աղբիւրը` Արմենփրէս

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

22/10/2021, 07:42