Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Կարմի ֆըստան» պարերգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (28)
Ունկնդրէ հաղորդաշարը

«Կարմի ֆըստան» պարերգի մասին Դանիէլ Երաժիշտը պատմեց. «Այս երգը Վերժինէ Սվազլեանի աշխատութեան միջից եմ վերցրել, բայց կատարելուց առաջ ես և մեր անսամբլից Հրաչիկ Գրիգորեանը գնացինք Մուսա լեռ գիւղը՝ Էջմիածնի ճանապարհին, և էնտեղ մենք հարցուփորձ արեցինք, մի տատիկ գտանք: Այս երգը բոլորը գիտեն, բայց էդ տատիկն էնպիսի բաներ պատմեց, որ մենք նախ զարմացանք, յետոյ հասկացանք, որ ամեն մի վկայութիւն, թէկուզ իր զրոյցը տեղի բարբառով պատմական յիշողութիւնը խթանող բաներ են և մեզ աւելի օգնում են՝ այդ երգի միջավայրը վերստեղծելու: Նա երգեց նաև մեզ համար այդ երգը:

Առաջին տան միտքն այս է՝ Պայծառ ամպերի տակ աղջիկը պառկած քնած է, կարմիր զգեստ է հագած, ինչքան էլ վայելած է, սազել է: Յետոյ մի աղջիկ ասում է՝ Տղայ, անունդ Խորեն, ձէնդ գալիս է ախոռէն: Տղան էլ ասում է՝ Աղջիկ, անունդ Շուշան, արի գնանք մեր կողմերը, մատանի կտամ քեզ՝ նշան: Շուշանն էլ ասում է՝ Արի գնանք սարի լանջը, նայենք մէկմէկու սիրտը, այսինքն՝ իրար լաւ ճանաչենք, համոզուենք, թէ ինչքան ենք իրար սիրում, նոր նշան տուր: Յետոյ ասում է՝ Տղայ, անունդ Թումաս, ինչո՞ւ կերար իմ տոլմաս: Մեր Գէորգ Հաճեանը ծագումով կիլիկեցի է և տիրապետում է այս բարբառին: Իր միայն արտասանութիւնն արդեն հրաշալի է, ես սա համարում եմ երգ՝ երգի մէջ»:

Երգը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Շարական» անսամբլի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

20/08/2023, 07:52