Որոնել

Էջմիածին Էջմիածին  (Grigor Yepremyan)

Մայր Աթոռ Ս. Էջմիածնում սկսուեց Գերագոյն հոգևոր խորհրդի ժողովը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինի մէջ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, սկսաւ Գերագոյն հոգևոր խորհրդի ժողովը:

Մարտի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահութեամբ, սկսուեց Գերագոյն հոգևոր խորհրդի ժողովը:

Ժողովը բացուեց Տէրունական աղօթքով, որից յետոյ Գերագոյն հոգևոր խորհրդի հոգևորական և աշխարհական անդամներին իր օրհնութիւնն ու բարեմաղթեցնելը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ գոհունակութեամբ ընդգծելով Կ. Պոլսի Հայոց Պատրիարքի մասնակցութիւնը ԳՀԽ-ին:

Նորին Սրբութիւնը, իր գնահատանքը յայտնելով ԳՀԽ անդամներին Սուրբ Եկեղեցուն բերուող օգտակար ծառայութեան համար, հայցեց Սուրբ Հոգու առաջնորդութիւնը ժողովի բարեհաճող և արդիւնաւէտ ընթացքի համար։

Քառօրեայ ժողովի օրակարգում ընդգրկուած են Ազգային-եկեղեցական ժողովի կազմակերպական աշխատանքներին, Եկեղեցու հովուական, կրթական, կանոնական, վարչական, կարգապահական, սոցիալական ու Եկեղեցու առաքելութեան արդինաւորմանն առնչուած այլ հարցեր:

Քննարկման առարկայ կդառնան հայրենական կեանքի արտաքին և ներքին մարտահրաւէրները, Ադրբեջանում ապօրինաբար պահուող գերիների և Հայաստանի Հանրապետութեան ժողովրդագրական խնդիրները:

Գերագոյն հոգևոր խորհուրդին կը ներկայացուի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2024 թուականի գործունէութեան տեղեկագիրը, կը լսուին հոգևոր-վարչական գործունէութեան զեկոյցը, ֆինանսական հաշուետուութիւնը և վերստուգիչ յանձնախմբի տարեկան հաշուետուութիւնը:

Աղբիւրը՝ Արեւելք

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

12/03/2025, 08:57