Միլանում տեղի ունեցաւ «Վերածնունդ, 101 հայ բանաստեղծութիւն» գրքի
Մարտի 22-ին Միլանի «Հայ տուն» հայկական մշակութային կենտրոնում տեղի ունեցաւ «Վերածնունդ, 101 հայ բանաստեղծութիւն» գրքի շնորհանդէսը, որը կազմել և թարգմանել է դեսպանութեան համագործակից Մարիամ Երեմյանը:
Գրքի շնորհանդէսի բացման խօսքում դեսպան Վլադիմիր Կարապետյանը ներկայացրեց հեղինակին և հակիրճ անդրադարձաւ նախաձեռնութեան պատմութեանը: Ապա Մ. Երեմյանը պատմեց գրքի ստեղծման գաղափարի մասին, անդրադարձաւ հայ բանաստեղծութեան զարգացման ուղուն և ընդգծեց այս նախաձեռնութեան մշակութային նշանակութիւնը։
Շնորհանդէսին մասնակցեցին Միլանում հայ համայնքի բազմաթիւ ներկայացուցիչներ, մշակոյթի գործիչներ և գրականութեան սիրահարներ։
Շնորհանդէսը եզրափակուեց մտերմիկ զրոյցով և գրքի մակագրման արարողութեամբ։
«Վերածնունդ – 101 հայ բանաստեղծութիւն 1890-1989թթ․» հատընտիրը ներառում է 19-20-րդ դդ. հայ բանաստեղծների՝ Յովհաննէս Թումանեանի, Վահան Տերեանի, Եղիշէ Չարենցի, Համօ Սահեանի, Յովհաննէս Շիրազի, Գէորգ Էմինի, Պարոյր Սևակի, Մետաքսէի, Ռազմիկ Դաւոյանի՝ իտալերէն թարգմանութեամբ 101 ստեղծագործութիւն՝ ուղեկցուած վերջիններիս կեանքի մասին համառօտ ակնարկով: Գրքի առաջաբանի հեղինակը Հռոմի «Լա Սափիենցա» համալսարանի փրոֆեսոր Մարքօ Պայիսն է:
Աղբիւրը ՀՀ Իտալիոյ մօտ դեսպանութեան դիմատետր
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ