Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր .«Ողորմեա՛ ինձ, Աստուած» շարականը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (93)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք Մեսրոպ Մաշտոցի ապաշխարութեան շարականներից մէկը, որը կոչւում է «Ողորմեա՛ ինձ, Աստուած»։ Սա շատ փոքրիկ խօսքային բովանդակութեամբ շարական է, որտեղ Մաշտոցն արտայայտել է մեղքը գիտակցող մարդու տուայտանքները, որը խնդրում է Աստծուց օգնել իրեն՝ վեր բարձրանալու մեղքից։ Շարականում ապաշխարողը ողորմութիւն է խնդրում Բարձրեալից, քանզի միայն Նրա դէմ է մեղանչել: Եւ խնդրում է Տիրոջից, որը բժշկութեան աղբիւր է եւ իշխանութիւն ունի մարմինների եւ հոգիների վրայ, որ աւելի մաքրի իրեն յանցանքների մեղքից:

Շարականը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Շարական» անսամբլի կատարմամբ։ Մենակատարը Աննա Մայիլեանն է։ Գեղարուեստական ղեկավար եւ դիրիժոր՝ Դանիէլ Երաժիշտ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

06/04/2025, 07:24