Որոնել

2025.04.01 Il Catholicos Karekin II riceve la delegazione dell'OSCE

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ԵՏՍԿ-ի պատուիրակութիւնը

Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը ողջունեց տնտեսական կայունութեան, սոցիալական արդարութեան և իրաւունքների պաշտպանութեան գործում ԵՏՍԿ-ի կողմից ներդրուող ջանքերը՝ մասնաւոր անդրադարձ կատարելով բռնի տեղահանուած արցախահայերի հիմնախնդիրների լուծման անհրաժեշտութեանը։

Մարտի 31-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Եւրոպական տնտեսական և սոցիալական կոմիտէի (ԵՏՍԿ) Արտաքին յարաբերութիւնների բաժնի նախագահ Դիմիտրիս Դիմիտրիադիսի գլխաւորած պատուիրակութիւնը՝ ուղեկցութեամբ Հայաստանի Հանրապետութիւնում Եւրոպական Միութեան պատուիրակութեան ղեկավար, ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսի:

Հանդիպմանը Ամենայն Հայոց Հայրապետը ողջունեց տնտեսական կայունութեան, սոցիալական արդարութեան և իրաւունքների պաշտպանութեան գործում ԵՏՍԿ-ի կողմից ներդրուող ջանքերը՝ մասնաւոր անդրադարձ կատարելով բռնի տեղահանուած արցախահայերի հիմնախնդիրների լուծման անհրաժեշտութեանը։

Զրոյցի ընթացքում Հայոց Հայրապետն իր մտահոգութիւնն արտայայտեց նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրաւէրների, Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգութեան ոչնչացման ու իւրացման փաստերի և Ադրբեջանում մինչ օրս պահուող հայ գերիների առնչութեամբ՝ կարևոր նկատելով միջազգային հանրութեան կողմից հետևողական ջանքերի գործադրումը Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականութեան կանխման և տարածաշրջանում խաղաղութեան վերահաստատման հարցում։

Իր հերթին տիար Դիմիտրիս Դիմիտրիադիսը, շնորհակալութիւն յայտնելով Նորին Սրբութեանը ընդունելութեան համար, անդրադարձաւ կոմիտէի ծրագրերին, ինչպէս նաև Հայաստանի հետ տնտեսական և սոցիալական երկխօսութեան խթանման հեռանկարներին։

Աղբիւրը` Արեւելք

 

 

 

 

 

 

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

01/04/2025, 08:33