Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Մեսրոպ Մաշտոցի «Լոյս փառաց» շարականը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (105)
Ունկնդրէ հաղորդաշարը

Ներկայացնում ենք Մեսրոպ Մաշտոցի «Լոյս փառաց» շարականը, որտեղ փառաբանւում է Բանն Աստուծոյ Յիսուս, որը, որպէս փառքի լոյս, ծագեց մարդկութեան վրայ՝ լուսաւորելով նրան գիտութեամբ:

Ապա ասւում է, որ առաւօտեան աղօթք ենք կարդում նրան, որը, խնդրում ենք, որ հաճելի լինի Տիրոջը: Այս տողը կրկնւում է շարականի բոլոր տների վերջում: Յիսուս, որ բնակւում է անմատոյց (անհասանելի) լոյսի մէջ, օրհնւում է անմարմիններից՝ ոգեղէն հրեշտակներից եւ երկրպագւում մարդկանցից:

Երրորդ տունը ներկայացնում է եկեղեցու դաւանաբանական գաղափարներից. երեք սուրբ անձանցից կազմուած Աստուածային Տէրութիւնը՝ Հայր Աստծուց, Որդի Աստծուց եւ Հոգի Աստծուց, որոնք միշտ միասնական են ու անբաժան, որոնք անսկիզբ են ու անվախճան:

Շարականը ներկայացուած է «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարմամբ։ Խմբավար՝ Տիգրան Հեքեքեան։

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

13/07/2025, 07:39