Հայկական ժողովրդական երգեր. «Մօկաց շուկէն» պարերգը
Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (106)
Այսօր ներկայացնում ենք Մօկաց հայութիւնից աւանդուած «Մօկաց շուկէն» պարերգը։
Մօկաց բարբառից թարգմանաբար, այս երգի բովանդակութիւնն այս է. երգողը աղջիկ է, որը պատմում է, թէ Մօկաց շուկան լայն ու երկար է, որտեղով անցնում են երկու ջահել տղաներ: Նրանցից մէկը բեղերով է, միւսը՝ անբեղ: Ապա ասում է, որ այն բեղաւոր երիտասարդը տուն ու տեղ ունէր, այսինքն հարուստ էր, իսկ անբեղը անտուն-անտեղ մէկն էր, աղքատ: Եւ վերջում աղջիկը երգում է, որ այդ անբեղ, անտուն ու տեղ ջահելն է բռնելու իր եարի տեղը, այսինքն ուզում է շեշտել, որ սիրոյ մէջ հարստութիւնը նշանակութիւն չունի:
Երգը ներկայացուած է «Ակունք» համոյթի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ
20/07/2025, 07:19