Որոնել

2025.01.31 premio Zayed fratellanza umana

2026 թուականի Զայետ մրցանակ․յայտնի են Քննիչ յանձնաժողովի անդամները

Միջազգային մրցանակի եօթներորդ թողարկման Քննիչ յանձնաժողովն ունի վեց անդամ, այդ թւում՝ Մշակոյթի ու Դաստիարակութեան Վերատեսուչութեան Վերատեսուչ Կարդինալ Խօսէ Թոլենթինօ Տէ Մենտոնսան, Եւրոպական Խորհրդի նախկին Նախագահ Շարլ Միշելը եւ ԵՈՒՆՍԵՖ-ի տնօրէն Քեթրին Ռասսելը։ Զայետ մրցանակը մէկ միլիոն դոլլար արժողութեամբ անկախ եւ ամէնամեայ միջազգային պարգեւ է, որը տրում է յանուն մարդկային եղբայրութեան խթանման գործող անձանց ու կազմակերպութիւններին։
Ունկնդրէ լուրը

Մարիամ Երեմեան

7 յուլիս 2025-ին, մշակոյթի, իրաւունքի եւ մանկութեան աջակցութեան ոլորտները ներկայացնող վեց անձնաւորութիւններ՝ Աֆրիկայից, Ասիայից, Եւրոպայից, Մերձաւոր Արեւելքից եւ Ամերիկայից, կանչուել են ընտրելու 2026 թուականի Մարդկային եղբայրութեան Զայետ մրցանակի (Zayed Award for Human Fraternity) յաղթողներին, ովքեր անձնուրաց եւ անխոնջ կերպով գործում են ի նպաստ մարդկային եղբայրութեան խթանմանը եւ խաղաղ համակեցութեան առաջընթացին:

Նշենք, որ մէկ միլիոն դոլլար արժողութեամբ Զայետ մրցանակը անկախ եւ ամէնամեայ միջազգային պարգեւ է եւ  կրում է Միացեալ Արաբական Էմիրութիւնների հիմնադիր Շեյխ Զայետ պին Սուլթան Ալ Նահեանի անունը: Հիմնադրուել է 2019 թուականին, որի համար հիմք է հանդիսացել Ապու Տապիում Ֆրանչիսկոս Պապի եւ Ալ Ազհարի աւագ Իմամ Ահմատ Ալ Թայըպի միջեւ պատմական հանդիպումը եւ նրանց միջեւ ստորագրուած «Մարդկային եղբայրութեան փաստաթուղթը»։ Մրցանակի Քննիչ յանձնաժողովի կազմը տարեցտարի փոփոխում է։ Ընդհանուր Քարտուղարն է Մոհամմատ Ապտելսալամը։

Ֆրանչիսկոս Պապի թանկարժէք ժառանգութիւնը

Մրցանակը շնորհող յանձնախումբը պէտք է գնահատի աւելի քան 60 երկրներից ներկայացուած թեկնածուների ամենատարբեր բնագաւառներին հայող մարդասիրական նախաձեռնութիւնները, ինչպիսիք են՝  յանուն կլիմայի գործողութիւնները, աղքատութեան նուազեցումը, համայնքների զարգացումը, առողջապահութեան հասանելիութիւնը եւ այլն: Քննիչ յանձնաժողովի վեց անդամներից մէկը Սուրբ Աթոռի Մշակոյթի ու Դաստիարակութեան Վերատեսուչութեան Վերատեսուչ Կարդինալ Խօսէ Թոլենթինօ Տէ Մենտոնսան է, ով իր մի յայտարարութեան մէջ նշել է, որ իրեն վստահուած այդ պատասխանատուութիւնը «Ֆրանչիսկոս Պապի թանկարժէք ժառանգութեան մի մասն է», որը նա ընդունում եւ կիսում է Ժիւրիի միւս անդամների հետ։

«Լեւոն Պապին ծառայելու եւ հնազանդուելու ոգիով ես անհամբեր սպասում եմ թեկնածութիւնները քննարկելուն եւ այն բազմաթիւ մարդկանց հետ հանդիպելուն, ովքեր փոփոխութիւններ են մտցնում աշխարհում», աւելացրել է Ծիրանաւորը։

Յանձնաժողովի անդամները

Կարդինալ Տէ Մենտոնսայի հետ միասին Մրցանակի Քննիչ յանձնաժողովի մաս են կազմում նաեւ․

-          ԵՈՒՆԻՍԵՖ-ի Գործադիր Տնօրեն Քեթրին Ռասսելը

-          Եւրոպական Խորհրդի նախկին նախագահ Շարլ Միշելը

-          Աֆրիկեան Միութեան Յանձնաժողովի նախկին Նախագահ Մուսա Ֆաքի Մահամաթը

-          Ուզբեկստանի Հանրապետութեան Նախագահի Վարչակազմի Տնօրէն Սաիդա Միրզիյոեւան

-          Մոհամմատ Ապտելսալամը։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

08/07/2025, 08:00