Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր.«Ո՜վ երջանիկ տէր սուրբ Գրիգոր» շարականը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (108)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք Մովսէս Խորենացու «Ո՜վ երջանիկ տէր սուրբ Գրիգոր» շարականը՝ որը մաս է կազմում Սուրբ Գրիգոր Լուսաւորչի՝ Խոր Վիրապից ելքի կանոնի («Կանոն սրբոյն Գրիգորի Լուսաւորչին ելանելոյն ի վիրապէն», - կարդում ենք Շարակնոցում):

Հայոց ազգի անունից դիմելով սուրբ Գրիգոր Լուսաւորչին, շարականագիր Խորենացին, նրան անուանելով սրբութիւններին ծառայութիւն մատուցող և բանաւոր հօտի առաջնորդ, խնդրում է կանխել մեր գործելիք յանցանքները և որպէս բարեխօս առ յիսուս Քրիստոս, թողութիւն խնդրել իրեն աշակերտող հայ ազգի գործած մեղքերի համար:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

03/08/2025, 07:33