Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Որ զամէնազօր զօրութիւնդ Քո ցուցեր» շարականը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (109)
Ունկնդրէ հաղորդաշարը

Բարեկամներ, այսօր ներկայացնում ենք Անանիա Շիրակացու «Որ զամէնազօր զօրութիւնդ Քո ցուցեր» շարականը՝ նուիրուած է երեք պատանիների փրկութեանը հնոցի կրակից: Խօսքը Դանիէլի մարգարէութեան գրքում պատմուող դէպքերից մի դրուագի մասին է, երբ Բաբելոնի թագաւոր Նաբուգոդոնոսորի հրամանով հնոցի մէջ են նետւում երեք հրեայ պատանիներ՝ Միսաքը, Աբեդնագովը եւ Սեդրակը, որոնք հրաժարուել էին պաշտամունք մատուցել հեթանոս աստուածներին: Սակայն հնոցի մէջ երեւում է եւս մէկ պատանի, որն Աստուծոյ Որդուն էր նման, եւ կրակը ոչ մի վնաս չի հասցնում պատանիներին:

Շարականը ներկայացուած է Անահիտ Պապայեանի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

10/08/2025, 07:43