Որոնել

Ամարային ճամբար Ամարային ճամբար 

Ամարային ճամբար՝ ՌԴ Վենյով քաղաքի հայ կաթողիկէ երեխաների համար

Ճամբարային օրերի աւարտից յետոյ օգոստոսի 25-ից 27-ը Շոկինո քաղաքում կազմակերպուեցին նաև հոգևոր վարժութիւններ, հոգևոր դաստիարակութեան դասընթացներ՝ ճամբարականների ծնողների համար։

Ռուսաստանի Դաշնութեան Վենյով քաղաքի Ս. Գևորգ հայ կաթողիկէ եկեղեցու ժողովրդապետ Գերպ. Հ. Սեդրակ Վրդ. Խիթարեանի նախաձեռնութեամբ և կազմակերպութեամբ 2025 թ. օգոստոսի 18-ից 23-ը Տուլայի մարզի Շոկինօ քաղաքում կազմակերպուեց ամարային ճամբար, որին մասնակցեցին 75 երեխաներ, 13 ջոկատավարներ, 2 միաբան քոյրեր, 5 խոհարարներ։ Ճամբարային հանգիստը և առօրեան կազմակերպուած էր հետևեալ կերպ` 3 անգամեայ սնունդ, առաւօտեան մարմնամարզութիւն, Ս. Պատարագ, քրիստոնէական վարդապետութեան դասընթացներ, Սբ. Վարդարանի աղօթք, հոգևոր վարժութիւններ՝ «Յոյսի հետքերով» խորագրով, երգի և պարի դասընթացներ, խաղային մրցոյթներ ջոկատների միջև և երեկոյեան դիսկոտեկ։ Ինչպէս նաև վերջին օրը երեխաների դերախաղով ներկայացուեց բեմադրութիւն՝ ծնողների ներկայութեամբ։

Ճամբարային օրերի աւարտից յետոյ օգոստոսի 25-ից 27-ը Շոկինո քաղաքում կազմակերպուեցին նաև հոգևոր վարժութիւններ, հոգևոր դաստիարակութեան դասընթացներ՝ ճամբարականների ծնողների համար։

Քաղուած Հայաստանի հայ Կաթողիկէ առաջնորդարանի կայքէջէն

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

04/09/2025, 07:00