Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Հոյ Նար» վերնագրով պարերգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (114)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ձեզ ներկայացնում ենք հայ ժողովրդական «Հոյ Նար» վերնագրով յայտնի բազմաթիւ պարերգերից մէկ տարբերակ, որն աւանդուել է Սասունի հայութիւնից։ Ընդհանրապէս, այս կրկնակն ունեցող երգերը տարածուած են եղել պատմական Հայաստանի բոլոր գաւառներում, և, հաւանաբար, վաղնջական ժամանակներում եղել են ծիսական երգեր՝ նուիրուած ջրային տարերքի հովանաւոր դիցուհուն։ Աւելի ուշ շրջանում, յատկապէս անքրիստոնէութեան ընդունումից յետոյ մոռացուել է նրանց այդ նախնական նշանակութիւնը, և դրանք ստացել են սիրային բնութ։

Այս տարբերակում մեր առջև բացւում է գեղջկական մի գեղեցիկ տեսարան․ գիւղի երիտասարդ տղաներն ու աղջիկները բարձրացել են սարերը՝ զբօսնելու։ Նրանց են միացել երկու կտրիճներ, որոնցից մէկը, երևի մի տղայ երեխայի ձեռքով, նշան է ուղարկել գիւղում մնացած իր յարին՝ Շուշանին, կանչելով միանալու զբօսնող երիտասարդներին։

Ապա նկարագրւում է Շուշանի սիրեցեալ կտրիճը. նրա թիկունքի վրայ սուրբ նշան կա՝ հաւանաբար խաչի նմանուող խալ: Իսկ նրա կողք ու բոլորը ծաղկել է սօսին՝ այդպէս ընդգծելով նրա առանձնայատկութիւնը։ Եւ նրա ձեռքին կա տաք-տաք մոսին՝ հրացան. Հաւանաբար նա վերադարձել է թշնամիների դէմ կռուից, և ա՛յս պատճառով է նրա հրազէնը տաք։

Ահա, այսպիսի բովանդակութիւն ունի այս «Հոյ Նար»-ը, որը ներկայացուած է «Սասուն» անսամբլի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

21/09/2025, 07:45