«Սահմաններից այն կողմ». Քարոլին Ռաֆայէլեան – Հայուհի ձեռնարկատէր` «Զարդերի թագուհի»ն
Քարոլին Ռաֆայելեանը ամերիկահայ է, ծնուել և մեծացել է Ռոդ Այլենդում՝ ներգաղթած հայ ընտանիքում։ Նրա հայրը՝ Ռաֆայէլ Ռաֆայէլեանը, ունէր ոսկերչական փոքրիկ բիզնես, որտեղ դեռ պատանեկան տարիքից Քարոլինը սովորեց մետաղի և զարդերի արուեստի գաղտնիքները։
Մանկութիւնից նա կրում էր հայ մշակոյթի ժառանգութիւնը՝ ուժի, աշխատասիրութեան և ինքնավստահութեան ուղերձով։ Այդ արժէքները հետագայում դարձան նրա ձեռնարկատիրական յաջողութեան հիմքը։
Alex and Ani – յաջողութեան պատմութիւն
1994 թուականին Քարոլին Ռաֆայէլեանը հիմնում է իր սեփական ընկերութիւնը՝ Alex and Ani, որը հետագայում դարձաւ ամերիկեան զարդագործութեան իսկական ֆենոմեն։
Նրա գլխաւոր գաղափարը պարզ էր․ զարդերը պէտք է ունենան ոչ միայն գեղեցկութիւն, այլեւ հոգևոր ու խորհրդանշական ուժ։
Իւրաքանչիւր ապարանջան, մատանի կամ վզնոց պարունակում էր խորհրդանիշներ՝ արևից մինչև մանուկ հրեշտակներ, որոնց միջոցով տրւում էր բարօրութեան, առողջութեան, անհաւասարակշռութեան պատգամ։
Ընկերութիւնը արագօրէն դարձաւ միլիարդաւոր դոլարների արժողութեամբ պրենտ, իսկ Քարոլին Ռաֆայելյանը՝ «Զարդերի թագուհի»։
Չնայած իր գլոբալ յաջողութիւններին, Ռաֆայէլեանը երբեք չի մոռացել իր հայկական ծագումը։ Նա տարբեր առիթներով շեշտում է, որ իր աշխատասիրութիւնը և բիզնես մտածողութիւնը փոխանցուել են ընտանիքի հայկական աւանդոյթներից։
Նա նաև ներգրաւուած է եղել մի շարք հայկական մշակութային և բարեգործական նախագծերում, օգնելով համայնքներին և կրթական հաստատութիւններին։
Forbes ամսագիրը Քարոլին Ռաֆայէլեանին ընդգրկել է Ամերիկայի ամենահարուստ և ազդեցիկ կանանց ցանկում։
Նրան անվանում են նաև «հոգևոր ձեռնարկատէր», քանի որ իր ապրանքանիշը չի սահմանափակւում շքեղութեամբ, այլ կրում է հաւատքի և ոգեկոչման գաղափարներ։
Քարոլին Ռաֆայէլեանը օրինակ է, որ հայ կինն էլ կարող է հասնել միջազգային բիզնեսի ամենաբարձր բեմին՝ պահպանելով իր արժէքները։ Նրա ստեղծած զարդերը միայն ոսկի ու քար չեն․ դրանք պատմութիւններ են՝ հաւատքի, յոյսի և ուժի մասին։
Այսօր նա շարունակում է մնալ ոգեշնչող կերպար՝ միաժամանակ ամերիկեան ձեռնարկատիրութեան և հայկական ինքնութեան գեղեցիկ համադրութիւն։
Պատրաստեց Ռուզաննա Պետրոսեանը
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ