Որոնել

2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Գնա՛, արի՛, իմ լուսին» պարերգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (147)
Ունկնդրէ հաղորդաշարը

Ներկայացնում ենք Շիրակի գիւղերում գրառուած ամէնատիպիկ պարերգերի շարան, որն սկսւում է դանդաղ ու ծանր Գովընդով՝ հայկական հինաւուրց պարեղանակով երգուող «Գնա՛, արի՛, իմ լուսին» պարերգով, որը կենցաղում շատ տարածուած է եղել։ Այս տարբերակը գրառուել է Շիրակի մարզի Լեռնակերտ գիւղում։

Պարերգը թէեւ երգուել է ծիսական արարողութիւնների, հարսանիքների ժամանակ, բայց առաւելապէս կատարուել է կանանց խմբի կողմից՝ կենցաղում՝ խոտհունձի կամ մէկ այլ աշխատանքի ժամանակ։ Երգել են փոխնիփոխ երգեցողութեամբ՝ յանպատրաստից յօրինուած տներով։

Այնուհետեւ ժողովրդական կենցաղում յաջորդել են «Երեսըդ վարդ նմանի» եւ «Էս գիշեր երազ տեսայ» պարերգերը, որոնք բնոյթով արդէն տարբեր են՝ լինելով կենսուրախ ու զուարթ։ Սրանց եղանակները բազմաթիւ այլ խօսքերով, յայտնի են Շիրակի տարբեր գիւղերում։

Շարանը ներկայացուած է Գիւմրիի ժողգործիքների պետական նուագախմբի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ.

12/07/2026, 07:07