Որոնել

2019.04.07 scienza, tecnologia, pc, computer portatile, caffè, block notes, lavoro

21րդ Դարի Ձեռքբերումները Եւ Ապրելակերպի Փոփոխութիւնները

Բժիշկները նշում են երեք հիմնական գործօն, որոնք բացասաբար են ազդում մարդու առողջութեան վրայ՝ շարժունակութեան պակասը, վերամշակուած սննդի լայն կիրառումը եւ շարունակական սթրեսը (ճնշուածութիւնը)։

Տեխնոլոգիաների (արհեստագիտութեանց) եւ բժշկութեան զարգացումը նպաստեց նոր բուժամիջոցների յայտնաբերմանն ու կիրառմանը։ Միեւնոյն ժամանակ, այն հեշտացրեց մեր առօրեան՝ զգալիօրէն նուազեցնելով ֆիզիկական աշխատանքը։ Սակայն 21րդ դարը բերեց նաեւ նոր առողջական խնդիրներ եւ «երիտասարդացրեց» այն հիւանդութիւնները, որոնք նախկինում բնորոշ էին հիմնականում տարեցներին։

Բժիշկները նշում են երեք հիմնական գործօն, որոնք բացասաբար են ազդում մարդու առողջութեան վրայ՝ շարժունակութեան պակասը, վերամշակուած սննդի լայն կիրառումը եւ շարունակական սթրեսը (ճնշուածութիւնը)։

Նիւթափոխանակային համախտանիշը դարձել է նոր ժամանակների ամենատարածուած խնդիրներից մէկը։ Սննդակարգում ճարպերի եւ շաքարների գերակշռութիւնը խաթարում է նիւթափոխանակութիւնը՝ նպաստելով ճարպի կուտակմանը գօտկատեղի շրջանում եւ ներքին օրգաններում։ Արդիւնքում մեծանում է սրտանօթային հիւանդութիւնների եւ 2րդ տիպի շաքարախտի զարգացման վտանգը։ Եթէ շուրջ 30 տարի առաջ 2րդ տիպի շաքարախտն առաւել յաճախ հանդիպում էր 50-60 տարեկան մարդկանց շրջանում, ապա այսօր այն զգալիօրէն երիտասարդացել է։ Դրա հիմնական պատճառներն են աւելորդ քաշը եւ նստակեաց կենսակերպը։

21րդ դարին բնորոշ խնդիրներից է նաեւ «կարպալ թունել»ի համախտանիշը։ Համակարգչային մկնիկի երկարատեւ օգտագործման հետեւանքով ձեռքի եւ սեղանի մշտական շփումը կարող է սահմանափակել արեան հոսքը եւ վնասել միջանկեալ ուղեղը։ Արդիւնքում կարող են առաջանալ ձեռքի թմրութիւն, թուլութիւն, նոյնիսկ թեթեւ առարկաները պահելու դժուարութիւն, իսկ ծանր դէպքերում՝ գիշերային ցաւեր եւ կծկումներ։

Համակարգչի երկարատեւ օգտագործման հետ կապուած մէկ այլ խնդիր է կարճատեսութեան տարածումը։ Թէեւ մենք սովորել ենք օգտուել ժամանակակից տեխնոլոգիաներից, դեռեւս լիովին չենք իւրացրել դրանց անվտանգ օգտագործման կանոնները։ Սխալ կեցուածքով եւ աչքերին չափազանց մօտ տարածութիւնից աշխատելու դէպքում աչքի մկանները մշտապէս լարուած են մնում, ինչը նպաստում է կարճատեսութեան զարգացմանը։

Դարի ամենատարածուած խնդիրներից մէկն էլ սթրեսն է։ Կեանքի արագ կշռոյթը եւ տեղեկատուական գերծանրաբեռնուածութիւնը մարդկանց մշտապէս պահում են լարուած վիճակում։ Առաւել մտահոգիչ է այն, որ սթրեսն այսօր աւելի յաճախ է հանդիպում երիտասարդների շրջանում։ Կորոնավիրուսի համավարակը, դրա անկանխատեսելիութիւնը, մեկուսացումը եւ կենդանի շփման սահմանափակումը յատկապէս բացասաբար անդրադարձան դեռահասների հոգեկան առողջութեան վրայ՝ խորացնելով սթրեսի եւ անհանգստութեան մակարդակը։

Համադրեց` ԱՆԻ ԹԱԴԵՒՈՍԵԱՆ

Աղբիւրը` Ասպարէզ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ.

02/07/2026, 07:35